Մայիսի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ մեկնարկեցին Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները:
Առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Սփյուռքի այգում» Ուրուգվայից ժամանած 50 հոգանոց խումբը մասնակցեց հոբելյանին նվիրված ծառատունկին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Նշենք, որ Ուրուգվայն աոաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր», որ 1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը կոչվել է «Արմենիա» և այնտեղ կանգնեցվել է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-կոթող: «Արմենիա» անունով են կոչվել Ուրուգվայի այլ քաղաքների հրապարակներ և փողոցներ:
Երեկոյան՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսություն:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ