Այս պահին Հանրային խորհրդում քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Խորհրդի անդամ Արշակ Սադոյանն առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականի հարցը բարձրացնել: Սադոյանի խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծառայում է օտարին, ոչ թե ժողովրդին:
Հանրային խորհրդի անդամ Աշոտ Աշոտյանն էլ նկատեց, որ իրենց խորհուրդը ստեղծվել է ընդամենը «պտիչկայի» համար, անդամները կարգավիճակ չունեն եւ իրենք որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում են ավելի լուրջ դերակատարում ունենալ:
Հանրային խորհրդի անդամները պահանջում են չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ