Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրականացվող ցուցադրությունը բացառիկ է թե՛ իր անցկացման վայրով, թե՛ ստացած հնչեղությամբ

Մայիս 26,2015 15:26

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ասուլիսը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ հրատարակված գրքերի շնորհանդեսը:

Hayk DemoyanՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թանգարան-ինստիտուտի վերջին շրջանի գործունեությանը: Մանրամասն ներկայացվեց արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես՝ ապրիլի 21-ին բացված Հայոց ցեղասպանության թանգարանային նոր ցուցադրությունը և ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը:

Ինչպես նաև ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվող մի շարք միջոցառումները՝ գրքերի հրատարակում, ցուցադրությունների կազմակերպում և այլն: Թանգարանը համագործակցում է ինչպես տեղական մարմինների, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչ կազմակերպությունների, անհատների հետ:

Ներկայացվեցին նաև առաջիկա մի քանի ամսվա միջոցառումները, դրանց ժամանակացույցը:

bookacba08Տեղի ունեցավ նաև Փարիզի և Երևանի քաղաքապետարանների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված ցուցադրության շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ֆինանսավորմամբ ֆրանսերեն լեզվով հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:

«Այս պատմական ցուցադրությունը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե չլիներ Փարիզի քաղաքապետ տիկին Աննա Իդալգոյի բարձր պատրաստակամությունը և հովանավորությունը, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան: Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը, ՀՑԹԻ բարերար և իմ բարեկամ Ջևան Չելոյանցին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ցուցադրության կազմակերպմանը»,-նշեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Այդ գրքերը ներկայացված են Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին, դրանք են՝ Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրությունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

«Մենք չէիք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից և հատկապես Փարիզի քաղաքապետարանի շենքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնված ցուցադրությունից: Իրականացվող ցուցադրությունը, բացառիկ է թե՛ իր անցկացման վայրով, թե՛ ստացած հնչեղությամբ: Համոզված եմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարի սկզբին: Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության մասին նման մակարդակով բարձրաձայնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում: Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմին և պարոն Հայկ Դեմոյանին՝ նման մեծ գիտական աշխատանք կատարելու համար»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031