Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերադարձող միգրանտները կարող են սեփական բիզնեսը հիմնել` աջակցություն ստանալով մինչեւ 10 հազար եվրո

Մայիս 26,2015 15:18

2013 թվականի հունվարից «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որը բացառապես վերաբերվում է հայրենիք վերադարձող միգրանտներին` խթանելու համար, սեփական երկրում բիզնես սկսել, որը հովանավորվում է մինչեւ 10 հազար եվրոյի շրջանակներում:

Հրանտիկ Պետրոսյան

Հրանտիկ Պետրոսյան

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի 45 ամյա բնակիչ Հրանտիկ Պետրոսյանը որը 15 տարի ապրել է Ռուսաստանում, վերադարձել է հայրենի գյուղ: Հրանտիկին հացաբուլկեղենի արտադրություն հիմնելու համար տրամադրվել է անհրաժեշտ սարքավորումներ՝ վառարան, խառնիչ, հացի թավաներ, էլեկտրական կշեռք եւ այլն: «Ճիշտ Է գյուղում լավաշ թխում են, բայց մատնաքաշ ուրիշ գյուղերից են բերում մեր գյուղ: Տները շատ են, պահանջարկ էլ կա, դպրոցի հետ եմ ուզում համագործակցել, համ էլ հետո կընդլայնեմ արտադրությունը եւ բացի հացաբուլկեղենից, նաեւ խմորեղեն էլ կարտադրենք: Շուտով կինս եւ երեխաներս էլ կտեղափոխվեն Հայաստան եւ ամբողջ ընտանիքով կաշխատենք»,-Aravot.am- հետ զրույցում ասաց Հրանտիկ Պետրոսյանը:

shaharu1Մեր այցը համընկել էր արտադրության գործարկման հետ եւ այդ օրը առաջին անգամ վառարաններում շուրջ 20 կիլոգրամ ալյուրից մատնաքաշ հաց թխվեց: Հացաբուլկեղենի արտադրամասը դեռեւս ունի 2 աշխատող:

2013 թվականի հունվարից «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որի շահառուներից է նաեւ Հրանտիկ Պետրոսյանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, ինչի համար տրամադրվել է շուրջ 826.000 եվրո: Այն ներկայումս Սյունիքի մարզից բացի իրականացվում է նաեւ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում:

Սաթենիկ Մալինցյան

Սաթենիկ Մալինցյան

Մեկ այլ շահառու էլ ապրում եւ աշխատում է Քարահունջ համայնքում, որը օգտվելով այս ծրագրից, սեփական տանը հիմնել է գուլպաների արտադրամաս:

«Տղաս Մոսկվայում աշխատում էր գուլպաների արտադրամասում: Եկավ Հայաստան այս ծրագիրը գրեցինք, սեպտեմբերին արդեն 1 տարին կլրանա մեր բիզնեսի: Արտադրանքը իրացնում ենք շրջակա գյուղերում, Գորիսում, տանում ենք նաեւ Երեւան: Այ, եթե կայուն շուկա ունենայինք, մենք էլ ավելի մեծ արտադրամաս կունենայինք»,-նշեց Սաթենիկ Մալինցյանը: Նրա ասելով արտադրամասը կարող է գործել մինչեւ 300 զույգ գուլպա, բայց միայն գուլպայի արտադրությամբ չեն սահմանափակվել` արտադրում են նաեւ սպիտակեղեն, սրբիչներ: Տիկին Մալինցյանի միակ մտահոգությունը այն է, որ դեռեւս չունի կայուն սպառող:

Նշենք, որ լրագրողների այցը Սյունիքի մարզ կազմակերպել էր «People in need» հայաստանյան ներկայացուցչությունը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031