Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության վարչության պետը Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղարն է

Մայիս 26,2015 14:49

Անցյալ տարի ամանորի շեմին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքից ազատել էր  մի քանի աշխատակցի, որոնց թվում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ, նախարարության «հնաբնակ» Սեյրանուհի Գեղամյանը (լուսանկարում): Չնայած սրան,  վարչության՝ արդեն նախկին պետը ամենուր հայտարարում է, որ իր դիմումի համաձայն է ազատվել: Տիկին Գեղամյանը պարզվում է՝ այժմ էլ աշխատանքի է անցել Սփյուռքի նախարարությունում՝ որպես Հրանուշ Հակոբյանի հերթական մամուլի քարտուղար:

Aravot.am-ի հետ զրույցում Սեյրանուհի Գեղամյանը չհամաձայնեց, թե իր կարգավիճակը փոխվել է՝ վարչության պետից մամուլի քարտուղար դառնալով: Ասաց, որ ոլորտն իրեն հոգեհարազատ է: «Առաջարկեցին, ես էլ մտածեցի Սփյուռքն ինձ հոգեհարազատ է, քանի որ 17 տարի Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեում եմ աշխատել, մտածեցի՝ կարող եմ օգտակար լինել: Կարեւորը սիրես գործդ եւ գործիդ տալիք ունենաս»,-ասաց մամուլի նոր քարտուղարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոֆիա says:

    Հեղինակը լավ է գրել՝ <>: Ինքւ հերթական մամուլի քարտուղար, Հրանուշ Հակոբյանն էլ՝ նրա հերթական նախարարը: Երկուսն էլ <> չեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031