Լրահոս
Օրվա լրահոսը

Տնակներում ապրող գյումրեցիների համար ՀՀԿ պատգամավորը մեղադրեց Լեւոն Տեր Պետրոսյանին

Մայիս 26,2015 14:11

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը այսօր Գյումրին ծաղկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին:

«Գյումրու կացարանների խնդիրը տասից քսան տոկոսով այս տարի կարելի է լուծել Երեւանում կարմիր գծերից գանձվող գումարների հաշվին: Կան կարմիր գծեր ու տեսախցիկներ, որոնք երկու հոգի որոշել են գրպանել: Եկեք չթողնենք գրպանեն էդ գումարները եւ ու խեղճ ու կրակ մարդկանց ձեռք մեկնենք եւ կապիտալիստ կոչվողներից հիսուն տոկոսը վերցնենք, տանք գյումրեցուն բնակշինարարության համար, նրանց էլ ձեւակերպենք բարերար, որոնք իրենց հոր, տատիկի սեփականությունից կտրելով՝ տվեցին գյումրեցուն: Արդյունքում հիսուն տոկոս քիչ երեխա կապրի այդ որդնած տնակներում»:,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նա հիշեցրեց նախագահի խոստումները Գյումրու վերաբերյալ ու ասաց, որ դրանցից ոչ մեկը չի կատարվել. «Ասում են՝ գումար չկա, էս չկա, նույն նախագահը խոստացել է գյումրեցուն տնակից հանի, որպես պատգամավոր վեր կացեք ու ասեք՝ Երեւանից տարած գումարների հիսուն տոկոսը թող ի նպաստ գյումրեցու աշխատի»;

Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց՝ Գյումրիում նման նախաձեռնողներ արդեն կան, տարբեր ակցիաների շնորհիվ սոցիալական անապահով ու բազմանդամ երկու ընտանիքին բնակարաններ են տրվել, հետո պարոն Եղիազարյանին հարցրեց՝ գիտեք՝ ինչու Գյումրին դեռ չի թոթափել այդ լուծը. «Պատճառն այն է, որ 1992 թվականին ունենալով հզոր բազա, չթողեցինք այդ հզոր բազայով շինարարական կազմակերպություններն ավարտին հասցնեին այդ ծրագիրը, որ կար Գյումրու հետ կապված ու մինչեւ 1997 թվականը պետական իշխանությունները Գյումրիի բնակշինարարության համար ոչ մի գումար չտվեցին, դրա հետեւանքով է, որ մինչեւ այսօր չենք լուծել այդ խնդիրը»:

 

«Այսինքն Լեւոն Տեր Պետրոսյա՞նն է մեղավոր: Սերժ Սարգսյանը կապ չունի հա՞ սրա հետ, մի հատ թողեք հանգիստ Լեւոն Տեր Պետրոսյանին: Ձեր առաջնորդն իզո՞ւր է էսքան նախագահ աշխատում, գնում, խոստանում է, բա ականջին ասեիք, որ Լեւոն Տեր Պետրոսյանի պատճառով չեք կարող անել: Թող ասեր, Լեւոն Տեր Պետրոսյանը հերն անիծել է, ես իզուր եմ նախագահ աշխատում, չեմ կարող ոչ մի բան անել: Ներողություն եմ խնդրում, գյումրեցիներ, ես կապ չունեմ, ինձնից լավ բան չսպասեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031