Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Եթե իրոք մտադրություն լիներ Սուրիկ Խաչատրյանին սպանելու՝ կսպանեին նրան» (Տեսանյութ)

Մայիս 26,2015 13:54

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակոցները մահափո՞րձ էր, թե՞ բեմադրություն՝ Ձեր կարծիքով, պատասխանեց կարճ. «Բեմադրություն»:

Ըստ նրա, նման դեպք չէր կարող լինել Սյունիքի մարզում: Հարցին՝ որովհետեւ նա Սուրիկ Խաչատրյանն է, դրա՞ համար՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ինքը վերահսկում է Սյունիքում ամբողջ իրավիճակը, հետեւաբար իր վրա որեւէ մեկը չէր համարձակվի գալ այդպես կրակել: Եթե իրոք մտադրություն լիներ նրա վրա կրակելու եւ նրան սպանելու, ապա հենց կսպանեին նրան, ոչ թե ուղղակի կկրակեին»:

Թե ի՞նչ խնդիր էր լուծում այդպիսի բեմադրություն կազմակերպելը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Իբրեւ թե զոհ են: Իրեն կարգեն որպես զոհ, բայց հասարակությունն ադեկվատ է իրավիճակին եւ չի վստահի, կհասկանա, որ դա բեմադրություն է»:

Հարցին՝ նրա խորհրդականներն ու օգնականները հայտարարում են, թե սա կրակոց էր՝ ուղղված պետականության դեմ: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը չի ներկայացնում մեր պետությունը:

Aravot.am-ի հարցին՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում կոշտ հայտարարություն արեց, թե Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի կդատեմ, եթե ապացույցներ լինեն, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, սա է՞լ է շոու, թե՞ իսկապես նա պատրաստ է այդ քայլին գնալ՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մանկական խաղ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031