Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հարցով հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերվեն. Aze.az

Մայիս 26,2015 13:52

Երեկ Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստան ԱԳ նախարարների հանդիպման  ընթացքում, հնարավոր է, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք կարող են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված Մեծ խաղաղության համաձայնագրի պատրաստման սկիզբ հանդիսանալ: Այս մասին, ըստ ադրբեջանական Aze.az կայքի, հայտարարել է Հարավային համալսարանի դասախոս Ֆիրկետ Սադիխովը:

«Պարզ է նաեւ մեկ ուրիշ բան. շատ կարեւոր է, որ Մոսկվան ճնշում գործադրի իր ռազմավարական գործընկեր Հայաստանի վրա: Հակառակ դեպքում որեւէ քաղաքական արդյունք սպասելը անիմաստ կլինի: Այնուամենայնիվ հստակ առաջընթաց է նկատվում երկրների փոխըմբռնման մեջ»,- մասնավորապես ասել է նա:

Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան եւ գործընկերոջ հետ հանդիպումը, ըստ էության, ռուս-ադրբեջանական այսօրվա հարաբերությունների ձեւաչափում են տեղավորվում. «Հասկանալի է, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Ռուսաստանից, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, շատ բան է կախված»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031