Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջից հրաժարվելու մասին

Մայիս 26,2015 13:47

Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ կառավարությունը կարո՞ղ է հրաժարվել ՀԷՑ-ի սեփականատիրոջից:

Նա պատասխանեց. «Մենք չենք կարող հրաժարվել սեփականատիրոջից: Սեփականատերը կարող է իր սեփականությունից հրաժարվել, կարող է փոխել իր կառավարչին»:

Հարցին՝ կարո՞ղ եք ռուսական կողմից հետ բերել ՀԷՑ-ը, ազգայնացնել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Տեսականորեն կարող ենք, ազգայնացում կարող է լինել: Բայց վատ կառավարման պատճառով չենք կարող, որովհետեւ վատ կառավարումն ազդում է ընկերության շահութաբերության վրա»:

Հարցին՝ Գլադունչիկին բռնեցին ճամպրուկով, բայց գնաց եւ հիմա Ուկրաինայում է, ինչո՞ւ չենք կարող հրաժարվել սեփականատիրոջից, եթե այդքան վատն է, կառավարությունը պետք է նստի նայի, տեսնի ի՞նչ են անում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե սեփականատերը խախտի մեր օրենսդրությունը, մենք ընդամենը օրենսդրությամբ նախատեսված կարգով նրան պատասխանատվության կենթարկենք: Բայց վատ կառավարման համար չենք կարող սեփականատիրոջից հրաժարվել: Բազմաթիվ ընկերություններ կան, որ եւ վատ են կառավարվում, եւ լավ: Հանրային ծառայությունների տեսանկյունից մենք ունենք որոշակի պահանջներ: Եթե մեր պահանջներն են խախտվում, մենք այդտեղ միջամտելու իրավունք ունենք: Այդ միջամտությունը կարող է լինել սկսած նախազգուշացումից եւ տուգանքից, ընդհուպ մինչեւ լիցենզիայի զրկում»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀԷՑ-ը մինչ օրս խախտումներ թույլ է տվել եւ պատասխանատվության է ենթարկվել՝ տուգանքներ եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031