Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում այսօր գազալցակայանում սարքից պայթյուն էր տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրել էինք, պայթյունի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը, եղբոր որդին՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արթուր Գասպարյանը:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նյութի մանրամասները կարդացեք 168.am-ի կայքում