Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարը խույս տվեց լրագրողներից

Մայիս 26,2015 13:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների շուրջ ԵԿՄ-ականների դիրքորոշումները տարբեր են: Այս պահին ԵԿՄ-ի Աբովյանի քաղաքային կառույցում քննարկում է ընթանում ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցի ղեկավարների հետ: Մարզային կառույցը, հիշեցնենք, հայտարարել է անկուսակցական թեկնածու Վահագն Գեւորգյանին սատարելու մասին, որի հետ համաձայն չէ Աբովյանի քաղաքային կառույցի խորհրդի անդամների մի մասը: Նրանք սատարում են Արթուր Հարությունյանին:

ԵԿՄ-ի վերջնական որոշմանը սպասող լրագրողներին երկու կողմի ներկայացուցիչներն էլ հորդորում են հեռանալ, խոստանալով վերջնական որոշման մասին լրացուցիչ տեղեկացնել: Մի քանի անգամ լրագրողներին ասացին, որ այլեւս ոչ ոք դուրս չի գալու եւ հարցազրույց չի տալու:

Իսկ Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ հանրապետական վարչության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն (լուսանկարում) ասաց, որ ԵԿՄ-ն արդեն իսկ կայացրել է իր որոշումը Վահագն Գեւորգյանին սատարելու մասին, իրենք հասկանում են, որ անհատ մարդիկ տարբեր կապերով կարող են կապված լինել այլ թեկնածուների հետ, սատարել նրանց, եւ ըմբռնումով են մոտենում դրան:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԵԿՄ Կոտայքի կառույցի ղեկավարն էլ հայտարարեց, որ մարզային կառույցը իր որոշումը կայացրել է՝ սատարում է Վահագն Գեւորգյանին եւ այն փոխվել չի կարող, իսկ եթե կլինեն մարդիկ, որ կսատարեն այլ թեկնածուների, իրենց որոշումն է: Աբովյանի քաղաքային կառույցի ղեկավարը աննկատ հեռացավ՝ խույս տալով լրագրողներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031