Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը հայտնել է, որ նախաքննության փուլում քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

Մայիս 26,2015 13:25

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ամբաստանյալ Վահե Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արարատի քննչական բաժանմունքի քննիչը իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  կազմել և քրեական գործին է կցել տրանսպորտային միջոցի զննության և առարկաները ճանաչման ներկայացնելու մասին կեղծ արձանագրություններ:

Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031