Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին և պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում. hetq.am

Մայիս 26,2015 13:22

ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին  «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը` ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Գործով երրորդ անձ է Գագիկ Շամշյանը:

Վարչապետի ներկայացուցիչը արդարադատության նախկին փոխնախարար, այժմ փաստաբան Արամ Օրբելյանն է: Դատարանը (դատավոր` Զարուհի Նախշքարյան) ապրիլի 30-ին վարչապետի հայցադիմումն ընդունել է վարույթ և հունիսի 9-ին նշանակել է նախնական դատական նիստ:

Ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին shamshyan.com լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող  սուտ տեղեկություններով զրպարտչականհայտարարություն է արել: Մասնավորապես` Փայլակ Հայրապետյանը նշել է, որ  «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:

Գրիշա Բալասանյան

Նյութի մանրամասները կարդացեք hetq.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031