«Սա Աբովյան քաղաքի ընտրությունն է եւ Աբովյանի բնակիչներն են որոշում ում սատարել: ԵԿՄ-ն քաղաքականությամբ չի զբաղվում, մեր հրամանատարի կոչով մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց մենք Աբովյանի բնակիչներ ենք եւ մենք իրավունք ունենք մեր քաղաքի ընտրությունների վերաբերյալ կարծիք հայտնել»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի ԵԿՄ-ի խորհրդի անդամ Պարգեւ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհուրդը հայտարարել էր, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Վահագն Գեւորգյանի թեկնածությունը:
Վահագն Գեւորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից: Նրա հիմնական մրցակիցն է Արթուր Հարությունյանը (Պալաչ):
Կարդացեք նաև
ԵԿՄ Աբովյանի քաղաքային խորհրդի 28 անդամներից մոտ 20-ը այսօր Աբովյանի ԵԿՄ-ի գրասենյակի բակում լրագրողներին տեղեկացրին այն մասին, որ իրենք համաձայն չեն մարզային խորհրդի դիրքորոշման հետ եւ իրենք սատարում են Արթուր Հարությունյանի թեկնածությունը, քանի որ վերջինս միակ մարդն է, որը վերջին 5 տարիներին աջակցել է Աբովյանի ԵԿՄ քաղաքային կառույցին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Ուշագրավ է, որ Աբովյանի ԵԿՄ-ի քաղաքայի կառույցի ղեկավար Սուրեն Աղոյանը խորհրդի մեծամասնության ներկայացուցիչների հետ չհայտարարեց Արթուր Հարությունյանին սատարելու մասին:
Այս պահին քաղաքային կառույցի գրասենյակում են ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցի ներկայացուցիչները քննարկում են Աբովյան քաղաքի ընտրություններին ԵԿՄ-ականների տարբեր դիրքորոշումների հարցը: Թե ինչ որոշում կկայացվի՝ քաղաքային կառույցը կպահպանի՞ իր դիրքորոշումը, թե՞ կվերանայի այն, առայժմ պարզ չէ, քննարկման արդյունքները ցույց կտան: Մինչ այդ գրասենյակի աշխատակիցները փորձում էին դուրս հրավիրել գրասենյակում ժամանակավորապես հանգրվանած լրագրողներին, ասելով, որ վարչության նախագահը որեւէ հարցազրույց չի տալու: Այդ գործում շատ ակտիվ էր հատկապես Աբովյանի քաղաքային կառույցի փոխնախագահ Մելիքսեթ Մանուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չեք պատկերացնի, թե ինչքան ծիծաղելի են այն մարդիկ, ովքեր իրանց փոքր ուղեղով փորձում են ինչ-որ բառերով փորձեն կպնեն քեզ, ու ինչ-որ բան հասկացնեն…Էդ պահին ուղղակի ծիծաղս զսպել անհնարին է դառնում, որտև հիշում եմ, թե ովքեր են եղել դրանք…ու անհասկանալի է դառնում՝ ոնց են էդ ամենը իրանք մոռանում ու փորձում բարձր երևալ..Վազգենը ՕՕՕ հոգի մահապարտ էր ուզում, բոլորտ փախած էիք:1993 Մարտակեի համար,որիտ դուռը ծեծում էինք կանայք աում էին,Ռուսաստան է գնացել ու հիմա բոլորտ ազգի հերոս էք դարձել ազգը կոտորելով:
Ոնց որ չգիտեինք, ինչ ձևի մարդ եք ու ինչերի եք ընդունակ(թերևս ոչ մի բանի)….
Ու ձեզ ճանաչող մարդը կարող է փաստի, որ խոսացածները լրիվ փուչ են…Մենակ էն փաստը, որ փոքր ուղեղով մեկը որոշելա «կծող» բառերով ու տողատակերով բան հասկացնի, ավելիա բարձրացնում քեզ ու թույլ չի տալիս հավասարվել նույն մակարդակին, որի վրա կանգնած է ու միշտ էլ կանգնած է եղել…
Քանի որ խոսեցի նման մարդկանցից, ովքեր մեր շրջապատում քիչ չեն, միանգամից շրջադարձ եմ ուզում կատարել էն «լավ ընկերների» թեմային, ովքեր նույնպես ռեցեսիվ չեն…Ժամանանակի ընթացքում դրանք էլ են բացահայտվում, ու ասենք իրանց քայլերը կռահելի են դառնում մեր համար…ու արդեն ի՜նչ լավ ընկեր…Նրանց նմաններին դուրս է պետք հանել մեր կյանքից , որովհետև ինչքան մնան, էնքան իրական ընկերների թողած մաքուր օդը թունավորվում է իրանց կեղծով…ժամանակի ընթացքում դադարում ենք շփվել հետները ու մի գեղեցիկ օր հեռացնում մեր կյանքից..Եկեք համաձայնվենք, որ էդ մարդկանց հեռանալուց հետո կյանքն ավելի ուրախ ու թեթև է իրական ընկերների հետ…Ու ինչի՞ անդրադարձա էս թեմային, որովհետև ժամանակ է գալիս, որ էդ կեղծերը ինչ-որ մի տեղից իրանց գոյության մասին մարդկությանը հիշացնել են տալիս ու մեծ տանջանքներ գործադրում իրանց՝ գրոշների արժեք չունեցող անկապ բառերով մեկնումեկին բան-ման հասկացնել որ իրենք կռվել են Արցախում:Ւսկ ով չի կռվել,իրավիճակն է եղել այսպիսին,չի կարելի այ տգետներ դրանով ազգին կոտորել:Չեմ ուզում շատ խորանամ ու բառեր ասեմ, որովհետև նկարագրությունը հումորային ժանրից էն կողմ չի կարող գնալ …