Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործով մեղադրողը փոխում է մեղադրանքը

Մայիս 26,2015 12:57

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպասվում էր Ա. Երիցյանի մեղադրական ճառը Արթուր Անդրեասյանի քրեական գործով: Սակայն նա հանդես եկավ նոր միջնորդությամբ եւ հրաժարվելով մեղադրանքից, մասնավորապես՝ խարդախության դրվագով, ասաց, որ փոխարժեքի վերահաշվարկի արդյունքում է հանգել հետեւության, որ 1,5 մլն դրամի չափով տարբերություն կա, ուստի Արթուր Անդրեասյանի խարդախության մեղադրանքը փոխվեց խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափի գումարներ ձեռք բերելու հոդվածով: Խոսքը տուժող Արտակ Գալստյանին հասցված առանձնապես խոշոր չափի գումարի մասին էր:

Տուժող Գեւորգ Թադեւոսյանը հանդես եկավ առարկությամբ: Նա ասաց, որ ապրիլի 30-ին դատարանին միջնորդություն է եղել Ասյա Գեւորգյանի կողմից Արթուր Անդրեասյանին պատկանող Փափազյան 11 շենքի 60 բնակարանը արգելանքից հանելու վերաբերյալ: Այս տուժողն ասաց, որ չնայած կալանք է դրվել գույքի վրա, սակայն շարունակվում է Անդրեասյանի կողմից գույքը օտարելը, որպեսզի չվճարի գումարները: Նա դիմեց դատարանին, որպեսզի Ասյա Գեւորգյանի միջնորդությունը չբավարարվի, քանի որ, ըստ նրա, Ա. Գեւորգյանը ոչ տուժող է հանդես եկել, ոչ ամբաստանյալ եւ ոչ էլ դատավարության մասնակից է եկել:

Նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը: Հունիսի 19-ին, եթե չլինեն միջնորդություններ, ապա մեղադրական ճառով հանդես կգա մեղադրողը: Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետերի պատասխանատու Արթուր Անդրեասյանը մեղադրվում է բարձրաստիճան ոստիկանների գումարները շրջանառության մեջ դնելու, դրանք յուրացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031