Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը պրն Ջավադյանի մեջբերումը չէ, այլ այն, որ նա դա ասում է մի տեսակ հրճվանքով. «Չորորդ իշխանություն»

Մայիս 26,2015 12:44

Հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր բանկերից դոլարով վարկեր են վերցրել, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանել է Պուտինի խոսքերով՝ «они попались»:

«ՉԻ»- Խնդիրն, իհարկե, պրն Ջավադյանի մեջբերումը չէ, այլ այն, որ նա դա ասում է մի տեսակ հրճվանքով՝ ինչպես, ասենք, ձկնորսներն են հրճվում, երբ ձուկը կուլ է տալիս խայծը։ Ընդ որում՝ այնպես չէ, որ քաղաքացիներն ինքնակամ են դոլարային վարկեր վերցնում։ Ամբողջ խնդիրն այն է, որ բանկերը դրամային վարկեր պարզապես չեն տրամադրում։

Ավելին՝ ոչ պաշտոնապես պնդում են, որ Կենտրոնական բանկն է այդպես պահանջում։ Այսինքն՝ ստացվում է, որ Կենտրոնական բանկը կոմերցիոն բանկերին կարգադրում է ՀՀ քաղաքացիներին վարկեր տրամադրել միայն դոլարով, իսկ հետո, երբ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում այդ մարդիկ չեն կարողանում մարել տոկոսները, ասում է «ըհը, попались»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031