Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեց Ռիգայի գագաթաժողովը. Փորձագետների կարծիքներ

Մայիս 26,2015 12:19

Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, Ռիգայի գագաթաժողովում Հայաստանի համար հատկանշական դեպք է տեղի ունեցել:

«Ադրբեջանը ցանկանում էր պոկել հերթական փաստաթուղթը ոչ այնքան լավ նպատակներով: Նկատի ունենալով անցած տարվա ռազմական արկածախնդրությունները, վերջին շրջանի սահմանի լարվածության աճը՝ Ռիգան թույլ չտվեց Ադրբեջանին ստանալ մի փաստաթուղթ, որը կարող է ծառայեցնել, պատերազմական որեւէ արկածախնդրություն արդարացնելու համար»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա, նույն անցած տարվա Ադրբեջանի մարտավարությունը, որը պատերազմների ուսումնասիրության մեջ կոչվում էր անուղղակի հարձակման մարտավարության, փորձում էին ստուգել միջազգային հանրության ռեակցիան, արդյոք Ալիեւը կարո՞ղ է լեգիտիմացնել պատերազմը. «Բայց Արեւմուտքը հասկացրեց Ալիեւին, որ արկածախնդրություն կամ պատերազմ վերսկսելու իրավունք չունի»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ Ռիգայի գագաթաժողովից արձանագրել է այլ զարգացումներ: Ըստ նրա, Բալթյան շրջանակը՝ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան ստորագրեցին անկախ գազային պայմանագիրը եւ քննարկվեցին միջերկրային անկախ պայմանագրերը, որն ակնհայտ փաստեց, որ ԵՄ, արեւելյան գործընկերության երկրները այլեւս մտադիր չեն կախում մնալ ռուսական վառելիքի որեւէ աղբյուրից. «Դա նշանակում է, որ Ռուսաստանը շատ երկար ժամանակով դուրս է մնալու համընդհանուր առեւտրային գործընթացներից»:

Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի տեսակետին, թե Ռիգան կանխեց Ադրբեջանի՝ արկածախնդրություն արդարացնելու նկրտումները՝, ասաց ռազմական գործողությունների հարցում, ՌԴ-ն հավասարարժեք կարողանում է մրցակցել, եթե Ադրբեջանը որոշի վերջնականապես թեքվել դեպի Ռուսաստան, ապա մեզ սպասվում է՝ բավականին տհաճ պահեր. «Ինչքան էլ միջազգային հանրությունը փորձի սահմանափակել Ադրբեջանի ռազմական գործողությունները, ապա միեւնույնն է՝ ռուսական օգնությունը, որն արդեն տրվել է զենքի վաճառքի տեսքով, տվել գործողությունների հնարավորություն: Ամեն պահի, Ռուսաստանը պատրաստ է խրախուսել Ադրբեջանի կոնֆլիկտային գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանը տալիս է իր օրհնությունը ոչ միայն մեր երկրում տիրող կոռուպցիոն, հովանավորչական, իշխանիկային մոդելին, այլեւ հովանավորում է ռազմական այն բոլոր հնարավոր կոնֆլիկտներին, որոնք ամեն վայրկյան կարող են բռնկվել մեր սահմանին»:

Պարոն Սաֆարյանն էլ չհամաձայնեց՝ ասելով, որ նույն ՌԴ-ն ուզի, թե չուզի, որքան էլ ուզենա պատժել որոշ երկրների, գիտակցում է , որ հակամարտությունները ամենամեծ մարտահրավերն են ԵՏՄ-ի համար: ՌԴ-ն մեծ գին է վճարում, այդ թվում նաեւ ԵՏՄ-ի չկայացման հաշվին, Ուկրաինայի համար: Ըստ նրա, Ռուսաստանը կարող է Ադրբեջանին ամենաշատը հաչալու թույլտվություն տալ, բայց լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար թույլտվություն՝ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031