Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքը կարող է օգնել միայն այն դեպքերում, եթե, կոպիտ ասած, օգնելու բան կա. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 26,2015 12:13

Սփյուռքը չօգնեց։ «Եվրատեսիլում» Հայաստանը զբաղեցրեց ոչ այնքան պատվավոր 16-րդ տեղը։ Բայց խնդիրն, իհարկե, «Եվրատեսիլը» չէ՝ դա վաղուց արդեն բոլորին ձանձրացրած ինչ-որ կիսաքաղաքական շոու է։ Խնդիրն այն է, որ կոնկրետ Հայաստանի դեպքում այս տարվա «Եվրատեսիլը» հերթական անգամ բացահայտեց այն իրողությունը, որ Սփյուռքը կարող է օգնել միայն այն դեպքերում, եթե, կոպիտ ասած, օգնելու բան կա, իսկ եթե օգնելու բան չկա՝ ոչ մի Սփյուռք չի փրկի։

Սա, ի դեպ, վերաբերում է առանց բացառության բոլոր ոլորտներին։ Տեսեք՝ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանն առանց Սփյուռքի մի՛ պետություն է, Սփյուռքի հետ՝ բոլորովին այլ պետություն։ Ճիշտ է ասել իհարկե։ Բայց՝ պայմանով, որ Հայաստանն «ինքն իրենով» նորմալ պետություն լինի։ Օրինակ՝ եթե Հայաստանն ու, ասենք, Լաոսը օտարերկրյա ներդրումների համար հավասարապես նպաստավոր պայմաններ ստեղծեն, այդ դեպքում հայկական Սփյուռքի գոյությունը մեծ առավելություն կտա Հայաստանին, որովհետեւ երկու երկրներում էլ օտարերկրյա ներդրումներ կիրականացվեն, բայց Սփյուռքի հաշվին Հայաստանն այդ ասպարեզում առաջ կանցնի Լաոսից։ Իսկ եթե այդ երկրում պայմաններն ավելի բարենպաստ լինեն, քան Հայաստանում՝ Սփյուռքի գոյությունը մեզ ոչ մի օգուտ չի տա։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031