Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարիքի իշխանության վերացման» ստորագրահավաք

Մայիս 26,2015 12:11

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը  նախաձեռնում է չարիքի իշխանության վերացման ստորագրահավաք: Այս առիթով Արամ Հարությունյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում մանրամասնեց. «Սերժ Սարգսյանը Հայաստանի համար չարիք է, դրա համար սկսում ենք չարիքի իշխանության վերացման ստորագրահավաք, որ եթե մարդանց գոնե տասը տոկոսը կանգնի ԱԺ-ի մոտ, այդ ժամանակ պարտադրված կհեռանան, քանի որ ուրիշ տարբերակ չենք տեսնում»: Նա հիշեցրեց, որ այս մասին հայտարարել էր նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին քաղաքականությունից տարբեր սպառնալիքներով ու ճնշումներով հեռացրին:

Արամ Հարությունյանի կարծիքով` իշխանություններն այս երկիրը տանում են կործանման, ծախողված են բոլոր ոլորտներում: Դառնալով ներկայիս խորհրդարանին` ասաց. «Այս խորհրդարանն արդյունք էր կեղծված ընտրությունների, երբ ճնշումներ տեղի ունեցան, մինչև անգամ գաղտնալսումներ, ձերբակալումներ, այդ ժամանակ եռյակը թեկնածու չառաջարկեցին: Այս ամենը լիովին հիմք են, որ սկսվի իմպիչմենտի գործընթաց: Այս իշխանությունների հետ հնարավոր չէ գնալ որևէ ընտրության: Իրենք միանշանակ կեղծելու են»:

Պարոն Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի սահմանադրագետներին չակերտավոր սահմանադրագետ է համարում, ու վստահեցնում, որ նրանց չի էլ հուզում, որ այն մարդն է նախաձեռնել այդ փոփոխությունները, որը «իր մեկ ելույթի մեջ մի քանի սահմանադրական կետ է խախտում»:

Ըստ Արամ Հարությունյանի` Սերժ Սարգսյանի միակ նպատակը «փող աշխատելն է և իշխանության մեջ մնալը, որ էլի փող աշխատի». «Սերժ Սարգսյանը պատժում է այն մարդկանց, որոնք իրեն քցել են, պարզել էին, որ Խաչիկյանն ինքը ավելի շատ է աշխատել, ավելի քիչ տվել, դրա համար պատժվեց: Կամ Մարգար Օհանյանը ինչո՞ւ հայտնվեց ճաղերի ետևում»:

Դառնալով համաժողովրդական շարժմանը` Արամ  Հարությունյանը վստահեցրեց, թե այն չի մարել, քանի որ «Համաժողովրդական շարժումը ոչ Գագիկ Ծառուկյանն է, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ ես: Համաժողովրդական շարժումը ժողովուրդն է»: Արամ Հարությունյանի պնդմամբ` Սերժ Սարգսյանը վախենում է միայն  ժողովրդից:

Նա մի միջադեպ պատմեց. «Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց պատմում են, որ Շանթի դեպքի օրը, երբ Սերժ Սարգսյանը կրակոցներ է լսել, գույնը գցել է, մտածել է եկան հասան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sofi says:

    Խելացի միտք է : ինչքան հրաշալի կլիներ երբ Շանթի հեղաթոխու’թյուն անելու ժամանակ դուք եւ շատ ու շատ ընդիմադիրներ նրա կողկին լինեիք այդ ժամանակ չարիքը հաստա կվերանար: ինչեւ է լավ է ուշ քան երբեք ձեզ հաջողություններ եմ մաղթում վերջացրեք ինչ որ սկսել եք մեր ժողովուրդը մեղկ է : հրեշին հարկաոր է համապատասխան հարված

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031