Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» երբեք չի ուշացրել հարկային վճարումները

Մայիս 26,2015 12:05

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝պարզաբանում ենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ «տուգանք» ձևակերպումը չի օգտագործվել: Մի շարք ԶԼՄ-ներում ԶՊՄԿ-ին տուգանելու մասին հրապարակումները թյուրըմբռնման արդյունք են:

Իրականում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ղեկավարությունը, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության մասնագետների հետ քննարկումներից հետո վերանայել և ներկայացրել է հարկային ճշգրտված հաշվետվություններ, որի արդյունքում 2012-2013թթ. գործունեության հետևանքով ստանձնել է լրացուցիչ հարկային պարտավորություն: ԶՊՄԿ-ն միշտ գործել է հարկային դաշտում և երբեք չի ուշացրել հարկային վճարումները:

«ԶԱՆԳԵԶՈւՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031