Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, առաջիկայում սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումը բարդ կացության մեջ են դրել մարդկանց, իշխանություններն էլ, թվում է, ոչ միայն չեն միջամտում բացասական միտումներին, այլև, իրավիճակը կարծես ինքնահոսի են թողել։ Ինչո՞ւ, հարցրի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նույնանուն խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանին:
– Որպես իշխանության ներկայացուցիչ, Ձեզ չե՞ն անհանգստացնում արտագաղթի անհանգստացնող տեմպերը, երբ մարդիկ ընտանիքներով հեռանում են երկրից։
– Տոկոսային հարաբերությամբ արտագաղթ կա ցանկացած երկրում։ Մեր հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում էլ արտագաղթի ծավալները համարյա նույնն են: Այն երկրները, որոնք տնտեսապես զարգացած չեն կամ գաղութային վիճակից անցել են անկախ տնտեսության, երբ իրենք են իրենց տնտեսությունը տնօրինում, արտագաղթ միշտ լինում է։ Բնականաբար, Գերմանիայում արտագաղթ չկա, որովհետև լավ տեղից ով է գնում։ Փախչում են այն երկրներից, որտեղ տնտեսությունը վատն է։ Չունենք մեծ ռեսուրսներ, որի վրա հիմնվելով առաջ գնանք։ Տնտեսական առումով բավականին հետ ենք զարգացած պետություններից, ու դեռ մի քանի տասնյակ տարիներ են պետք նրանց հասնելու համար։
– Իշխանությունը, վատ թե լավ իր գործն անում է, իսկ ընդդիմությունը, Ձեր դիտարկմամբ, որտե՞ղ է, ինչո՞ւ հանրությանը չի համախմբում, չի պայքարում սպասվող թանկացումների դեմն առնելու համար։
Կարդացեք նաև
– Ժողովրդավարական պետությունների մեջ հանրահավաքներն ավելորդ երևույթներ են: Դրանք հարց չեն լուծում: Արհեստականորեն բերել ինչ-որ ուժերի միացնել իրար, հանրահավաքներ, «հեղափոխություններ» անել, ի՞նչ է, Հայաստանի վիճակը կլավանա՞։ Պողոսի տեղը նույն մտածելակերպով, նույն խելքով, նույն հնարավորություններով եկավ Պետրոսը նստեց, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Ժողովրդի մեջ խոսք կա. «Այ, մարդ, սրանք գոնե կայունացել են, թող սրանք մնան։ Նորին նույն չափանիշներով բերենք, ի՞նչ անենք»։ Իսկ նոր չափանիշներ ես էլ չեմ տեսնում։ Ոչ թե խելոք, լավ մարդիկ չկան, այլ այսօրվա իրավիճակն է այդպիսին։ Դրա համար մենք բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում, որպեսզի միայն մեկ երկրի հետ համագործակցություն չլինի, այլապես կայունության խնդիր կունենանք։ Եթե մի քանի երկրի հետ ես համագործակցում, կայունությունը մեծանում է, հավասարակշռություն է ստեղծվում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում