Մայիսի լույս 26-ի գիշերը Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Տավուշի մարզում: Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերը ցնցվել են: Երկրաշարժից արթնացողների թվում է նաեւ «Առավոտի» թղթակիցը:
Մեր դիտարկմամբ՝ Տավուշի մարզում երկրաշարժը զգացվել է 5.25-ին: Իջեւան քաղաքից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումից շատ բնակիչներ, այդ թվում մանկահասակ երեխաներ, տագնապած արթնացել, քնահարամ են եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ