Այսօր Աբովյան քաղաքում կայացավ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի առաջին հանդիպումն ընտրողների հետ եւ նախընտրական ծրագրի ներկայացումը: Հանդիպումը կայացավ թեկնածուի կենտրոնական ընտրական շտաբում:
Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին: Ընտրությունները հերթական չեն, դրա անհրաժեշտությունն առաջացավ, երբ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից`նշանակվելով Կոտայքի մարզպետի պաշտոնում:
Հիշեցնենք, Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները վեցն են: Հիմական թեկնածուներն են Արթուր Հարությունյանը (Պալաչ) եւ Վահագն Գեւորգյանը: Վերջինս Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է, ԱԺ-ում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի փորձագետ է:
Հանդիպումն ընտրողների հետ դահլիճում էր, սակայն, շենքի դրսի պատին նաեւ մեծ էկրան էր ամրացված: Ցանկացողները հանդիպմանը կարող էին հետեւել նաեւ շենքի բակում:
Կարդացեք նաև
Այսօրվանից կգործի թեկնածուի կայքը, որը հասանելի կլինի ընտրողներին:
Հանդիպումից այլ մանրամասները`քիչ ուշ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ