Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը տապալում են, հետո գալիս-ասում են՝ կարեւորը մասնակցությունն ու լավ ելույթն էր. «Ժողովուրդ»

Մայիս 26,2015 11:25

Հայաստանի հավաքած միավորների պատկերը հուսահատեցնող էր նաեւ քաղաքական տեսանկյունից։ Այն երկրները, որոնք մեզ մշտապես շնորհում էին բարձր միավորներ, այս տարի կա՛մ շրջանցեցին մեզ, կա՛մ փոխանցեցին շատ քիչ բալեր. Ռուսաստանն, օրինակ, բավարարվեց 6 միավոր փոխանցելով, Ֆրանսիան՝ ընդամենը 3:

Քաղաքական մեկնաբան Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց, որ եթե երգը վատն է, չես կարող մեղադրել ո՛չ դաշնակից, ո՛չ էլ ոչ դաշնակից երկրներին. «Հայաստանն, օրինակ, միավորները շնորհում է դարավոր բարեկամության տեսանկյունից, քաղաքական հաշվարկներով, բայց կան երկրներ, որոնք գնահատում են հենց երգը»,- նկատեց նա։

Ս. Սաֆարյանի համոզմամբ՝ այս տարին, լինելով մեզ համար այդչափ նշանակալից, «Եվրատեսիլ»-ում կարող էր Հայաստանին հաղթանակ բերել, հատկապես, երբ ինֆորմացիոն առումով դրա համար լավ հող էր նախապատրաստվել Ցեղասպանությանն առնչվող միջոցառումների, Քիմ Քարդաշյանի այցի եւ այլ իրադարձությունների շնորհիվ. «Ցեղասպանության թեման էլ կարելի էր ներկայացնել լավ կամ վատ։ Միանշանակ, մեր խմբի անդամները պայծառ, տաղանդավոր դեմքեր էին, եւ հենց իրենց պրոֆեսիոնալ կատարման ու սփյուռքի քվեարկության շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց զբաղեցնել 16-րդ տեղը»,- կարծիք հայտնեց նա։

Մեկնաբանի համոզմամբ՝ եթե Հայաստանը տարիներ շարունակ «Եվրատեսիլ»-ում հաջողություն չի գրանցում, այդ մրցույթի հայկական պատվիրակության կազմը պետք է փոխվի. «Բայց մեզ մոտ այդպես չէ. մրցույթը տապալում են, հետո գալիս-ասում են՝ կարեւորը մասնակցությունն ու լավ ելույթն էր, կամ սա լավ երգ էր, դուք չեք հասկանում, կարծես ուզում են սպիտակ ագռավ լինել… Եվ բնական է, որ այս դեպքում շատերի մոտ հարց է առաջանում՝ արդյոք արժի այդքան գումարներ ծախսել մրցույթի համար»,-եզրափակեց նա:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031