ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տուգանքների միջոցով չեն պատրաստվում պետական բյուջեն «լցնել», քանի որ լցնելու համար տուգանքները բավարար չեն:
– ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ-ում հակակոռուպցիոն հանձնաժողով է ստեղծվել, որտեղ Դուք ներկայացված եք։ Որքանո՞վ արդյունավետ կլինի Ձեր ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում, երբ բազմիցս հայտարարվել է, որ Ձեր կառավարած գերատեսչությունում կոռուպցիան է «թագավորում»։
– Իմ ներգրավվածությունը համարում եմ շատ արդյունավետ, որովհետեւ մենք դա ցույց ենք տվել նաեւ մեր կառույցում։ Դուք ընթերցեք ԱՍՆ-ի միջազգային կառույցների գնահատականը։ Չեմ ասում, որ այնտեղ բոլորը դրական են, մենք արդեն անելիքներ չունենք, բայց տեսեք՝ այնտեղ ինչ խոսուն թվեր կան, ու նաեւ մեզ անհանգստացնող թվեր կան։ Այսինքն՝ մենք այդ կառույցում խնդիրը վաղուց մեր դեմ ձեւակերպել ենք, դա շատ բարդ պրոցես է։ Կոռուպցիայի մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործ անել։ Ինչքան էլ անենք, մեկ է՝ Դուք մեզ հարց եք տալիս ու տալու եք, որովհետեւ այսօր մեր կառույցում չունենք մի բան, որ ասենք՝ Խաչատրյանը, Ալավերդյանը զանգեն ու ասեն՝ գիտեք ինչ, սրա վրա գրեք այսքան, նրա վրա այսքան… ամենամեծ կոռուպցիան հենց այդ ստուգվող ակտերի մեջ է, մնացած գործիքներն այնպես են ստեղծված, որ անձը հնարավորություն չունենա։
Նախկինում, եթե կադաստրի ինֆորմացիան թղթով էին ստանում, տեսուչների դարակներում էր, դա չկա հիմա, այսինքն՝ կարող էին թուղթը վերացնել, խնդիրը կվերանար։ Իսկ հիմա բոլորը էլեկտրոնային են գալիս։ Այսինքն՝ մի համակարգ է, որտեղ նույնիսկ ես հնարավորություն չունեմ միջամտություն անելու։ Իսկ դա կոռուպցիայի դեմ չէ՞։ Մենք փոխել ենք, չէ՞, համակարգը։
Կարդացեք նաև
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում