Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ԱԱԾ

Մայիս 26,2015 11:01

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, զանգվածային լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով  «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու և տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից:

Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաև հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:

Այս անգամ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր  «Hovik Margaryan»-ը, «Edgar Mi­nas­yan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախ­տագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քա­ղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցան­ցե­րում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպ­քում դիմել ՀՀ ԱԱԾ:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031