Genealogy-ի հաջողության մյուս հույսը, իհարկե, քաղաքական էր, որի հետ «Եվրատեսիլը», նայած տրամադրության, հաշվի է նստում… Ցեղասպանության 100-ամյակը, երգի մեսիջը, համայն հայության, աշխարհի ուշադրությունը մեր երկրի, նրա ողբերգական անցյալի հանդեպ, սպասումներն էին կանխորոշում, որոնք նույնպես չիրականացան։ Փաստորեն, Արեւմուտքի մարդկանց համար այս կոնտեքստն այդքան էլ հետաքրքիր չէր եւ չաշխատեց… «Եվրատեսիլին» շոուից շեղող ծանրություն պետք չէ։ Իսկ մեր խմբի վերցրած թեման բնավ թեթեւներից չէր։
Հայաստանում մասնակից կատարողից, խմբից միշտ հաղթանակ են ակնկալում կամ առնվազն տեղ՝ տասնյակի մեջ, գոնե պատվախնդրության համար։ Իսկ հաջորդ օրերին անհաջողակներին տխուր ապագա է սպասվում, լուտանքներ, թունավորումներ, հիասթափություն։ Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ Genealogy-ն եզրափակչում վատ հանդես եկավ։ Այնպիսի տպավորություն էր, որ խմբի անդամները լսողություն չունեն, չեն լսում մեղեդին՝ կորցնելով կատարման համատեղ ռիթմերն ու ներդաշնակությունը։ Նաեւ անհետաքրքիր էր սգավոր, դժգույն զգեստավորումը։
Genealogy-ի ձախողումը ողբերգություն չէ։ Ցեղասպանության համար «Եվրատեսիլից» ակնկալիք ունենալն է ողբերգություն։
Լուսինե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում