Լրահոս
Օրվա լրահոսը

Որ հույս է տածում նաեւ նախարարը, ուրեմն էլ ի՞նչ արդարության մասին պետք է խոսել. «Հրապարակ»

Մայիս 26,2015 10:23

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվում են՝ հավատո՞ւմ է Լիսկայի որդու գործով արդար քննությանը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին կպատժվի։ Հովհաննես Մանուկյանը պատասխանում է. «Թույլ է տալիս հույս ունենալ, որ քննությունը կգնա իր տրամաբանական ավարտին՝ ե՛ւ օրենքի տեսակետից, ե՛ւ ճշմարտության»։ Նախարարը հույս ունի, որ Սյունիքի մարզպետի գործով կհաղթի արդարությունը։

Ես՝ ՀՀ քաղաքացիս, կարող եմ հույս ունենալ, որ արդարությունը կհաղթի, կլինի արդար քննություն, բայց որ հույս է տածում նաեւ նախարարը, ուրեմն էլ ի՞նչ արդարության մասին պետք է խոսել։ Չի՞ նշանակում սա, արդյոք, որ նախարարն ինքը կասկածում է հայաստանյան դատարանների արդարությանը, արդարադատությանը, օրենքի գերիշխանությանը։ Եվ եթե նախարարն ինքը կասկածում է, այդ դեպքում մենք՝ քաղաքացիներս, ո՞ւմ վրա դնենք հույսը։ Աստծո՞։

Հարցին, թե ինչն է թույլ տալիս հույս ունենալ, Մանուկյանը պատասխանում է. «Իմ լավատեսությունը եւ նվիրվածությունը երկրին»։ Իսկ մենք՝ խեղճերս, մտածում ենք, որ ամենօրյա անդուլ աշխատանքով է երկրում բան փոխվելու։ Չէ, պարզվում է՝ նախարարի լավատեսությամբ։

Հրայր Թովմասյանը նախարար եղած ժամանակ ասում էր, որ արդարադատության համակարգի նկատմամբ 85 տոկոս անվստահություն կա։ Փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ օրերս հայտարարեց, թե քայլեր են կատարվում, եւ վստահությունը կմեծանա։ Ո՞րն է այդ քայլը, նախարարն սկսել է հույս ու հավա՞տ տածել ապագայի նկատմամբ։

Բոլոր ոլորտների ներկայացուցիչները, հավանաբար, հույսը հենց Աստծո վրա են դրել, դրա համար էլ ապրում ենք հենց այս՝ հույսերի Հայաստանում:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031