Անարդյունավետ կառավարումն իրականացվում է պետության համար գերկարևոր ոլորտներից մեկում, ռազմավարական ոլորտում: Եվ այստեղ քաղաքացիներին հարկ է հանգել այն գիտակցության, որ խնդիրը չի կարող լուծվել միայն սեփական գրպանի պաշտպանությամբ, քանի որ, խոշոր հաշվով, պետությունը ևս քաղաքացու գրպան է, հավաքական մի գրպան, որը ծակվելու կամ որտեղ ձեռք խոթելու դեպքում որևէ մեկը, մեծ հաշվով, կրկին մտնում է քաղաքացու գրպանը:
Եվ ուրեմն, երբ անարդյունավետ կառավարման կամ պարզ ասած՝ գողության ու թալանի է ենթարկվում մի ոլորտ, որը պետության համար ռազմավարական նշանակություն ունի, սա ևս քաղաքացիների գրպանից գողություն ու թալան է, որովհետև եթե չբռնվի այդ ձեռքը, մեծ հաշվով պետությանը հասցված վնասի բեռը այս կամ այն կերպ մնալու է քաղաքացիների ուսերին այնքանով, ինչքանով քաղաքացու ուսերին է սեփական պետությունը:
Ահա այս իմաստով, էլեկտրաէներգիայի չթանկացման դեմ պայքարը ինչ-որ կերպ, կամ բարեհաջող ավարտից հետո, կամ զուգահեռաբար, պետք է ներառի նաև պայքար պատասխանատվության համար՝ պատասխանատվության այն պետական չինովնիկների, որոնց աչքի առաջ տեղի է ունեցել ռազմավարական ոլորտը ճգնաժամի հասցնելու և սրանով իսկ պետությանը ծանրագույն բեռի առաջ դնելու գործընթացը:
Վերջին հաշվով, ժամանակն է, որպեսզի սեփական խնդիրների լուծման և իրավունքների պաշտպանության քաղաքացիական պոտենցիալը մոբիլիզացվի և կազմակերպվի ոչ միայն պոստֆակտում արձագանքների, այլ կանխարգելիչ նպատակների համար էլ: Իսկ սույնով, ըստ էության, կանխարգելվում են հնարավոր կատակլիզմները և՛ այդ, և՛ այլ ռազմավարական ոլորտներում, որ կարող են լինել մոտ ապագայում, քանի որ միամտություն է կարծել, որ ՀԷՑ-ը եզակի էր իր անարդյունավետ կառավարումով:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում