Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մութ ժամեր ֆլեշմոբ»՝ ընդդեմ հոսանքի թանկացման, կամ ընթրիք մոմի լույսի տակ

Մայիս 25,2015 23:22

Այսօր ժամը 21.00-23.00-ը Երևանում և ՀՀ մարզերում անցկացվեց «Մութ ժամեր» ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Տասնյակ սրճարաններ, հարյուրավոր բնակարաններ նշված ժամերն անցկացնում էին մոմի լույսի տակ:

Մուսկաթ սրճարանում ժամը 21:00-ից անցկացվեց «Մութ ժամեր» ֆլեշմոբը: Ընթրիք՝ մոմի լույսի տակ, կամ պայքարի նոր տարբերակ:

Aravot.am-ը մասնակցեց ֆլեշմոբին: Սրճարանի աշխատակից Վահագն Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր սեղանները նախապես պատվիրված են եղել: Սրճարան այցելող բոլոր քաղաքացիները դեմ էին արտահայտվում հոսանքի թանկացմանը և վստահեցնում, որ թույլ չեն տալու՝ էլեկտրացանցերն իր կուտակած պարտքերը մարի քաղաքացիների հաշվին:

Վահագն Գևորգյանը նշեց, որ իրենք միացել են քաղաքացիական ակտիվիստների  «Մութ ժամեր» նախաձեռնությանը, քանի որ վստահ են, որ արդյունքի հասնելու են, մանավանդ, որ դրա նախադեպը կա, երբ քաղաքացիներն իրենց պայքարի միջոցով հասան նրան, որ չթանկանա, օրինակ, ուղեվարձը:

Ֆինանսիստ Էդուարդը ևս դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը, նա հույս ունի, որ պայքարն արդյունքներ տալու է:

Ծրագրավորող Հայկը հեգնեց, թե այս իրավիճակը գալիս է նրանից, որ «չինովնիկները դժվարությամբ են կարողանում իրենց հաճույքներից հեռու մնալ, թանկ մեքենաներ են, թանկ ծախսեր: Մի քիչ մեզ նեղություն տանք, որ մարդիկ կարողանան այդ ծախսերի տակից դուրս գալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբո says:

    Երկու ժամ մոմի լույսի տակ սրճարանում ՝ դա ռոմանտիկ է, իսկ փորձե՞լ եք երկու տարի մոմի լույսի տակ: Ես փորձել եմ,մեղմ ասած շատ տհաճ էր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031