Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուցե Գորիսն անվտա՞նգ դարձնեն, հետո՝ խելացի (Տեսանյութ)

Մայիս 25,2015 20:45

Քաղաքաշինության նախարարությունը որոշել է Գորիսը «Խելացի քաղաք» դարձնել:

Սա նախարարության պիլոտային ծրագրերից է:

Aravot.am-ն այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Գորիսում եւ նրա տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերը՝ սպանություններն  ու ծեծը, որոնց մեջ ներգրավված են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները, իսկ Խաչատրյանի առանձնատունն էլ հենց Գորիսում է, գուցե այդ քաղաքը պետք է նախ անվտանգ ու ժողովրդավար դարձնել, հետո նոր խելացի:

Մեր այս հարցին ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց՝ «Լավ, ձեր հումորը հասկանում եմ»: Մինչդեռ մենք ամենեւին էլ հումորով չտվեցինք մեր հարցը, նույնիսկ դեմքի լուրջ արտահայտությամբ:

Հետո պարոն Սարգսյանը շարունակեց պատմել Գորիսի մասին: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է «Խելացի Գորիսը» տարբերվելու մյուս քաղաքներից, ծրագիրն իրականացնելուց  հետո: Նարեկ Սարգսյանի պատասխանը՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031