Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պետական հիմնարկների աշխատողներին ստիպում են գնալ- կանգնել ջահի ճանապարհին

Մայիս 25,2015 20:07

Հունիսի 12-28-ը Բաքվում կկայանան առաջին եվրոպական խաղերը: Ադրբեջանում այդ խաղերի ջահի երթը շոու է դարձել: Ադրբեջանցի լրագրողները մեզ հայտնեցին, որ երկրի  ամեն շրջանում ջահի երթի ժամանակ պետական հիմնարկների աշխատողներին ստիպում են գնալ-կանգնել ճանապարհի եզրին, չենթարկվելու դեպքում նրանց կազատեն աշխատանքից: Ամեն քաղաքում սցենարը նույնն է՝ Հեյդար Ալիեւի անունը կրող պողոտայով ջահակիրը վազում է դեպի Հեյդար Ալիեւի անվան պուրակ կամ հրապարակ:

Ադրբեջանցի լրագրողների վկայությամբ՝ եվրոպական խաղերի համար մարզահրապարակներ եւ այլ շինություններ կառուցելու համար արդեն ծախսվել է ավելի քան միլիարդ դոլար, ինչը նավթի համաշխարհային գների նվազման պայմաններում անտեղի շռայլություն է համարվում: Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են,որ հոգալու են այդ խաղերին 50 երկրների 6000 մարզիկների Բաքու մեկնել-վերադառնալու եւ Բաքվում կեցության ծախսերը:

Լուսանկարը՝ 1news. az-ի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Թե չէ ստեղ նույն բանը չեն անում պետական միջոցառումների ժամանակ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031