Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի կինը՝ ընդդեմ «Հրապարակի». դատական հայցից թերթում դեռ ծանոթ չեն

Մայիս 25,2015 18:30

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակումների համար Ռուզաննա Խաչատրյանը պատրաստվում է դիմել դատարան: Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հաստատեց մեր տեղեկությունները ու նշեց, որ արդեն ներկայացրել է հայցադիմումը:

Պահանջի վերաբերյալ պարոն Մեժլումյանը մանրամասնեց. «Թերթում հրապարակում է եղել, որում տեղ են գտել Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Ուստի հայցով դիմել ենք դատարան՝ հերքման և պատասխանի հրապարակման պահանջով»: Հետաքրքրվեցինք՝ գումարային պահանջ ներկայացրե՞լ են, պարոն Մեժլումյանը նշեց՝ ոչ: Հիշեցնենք, որ խոսքը այն հրապարակման մասին է, որտեղ ջրի երես են բերվում Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ մութ պատմություններ:

Aravot.am-ը զրուցեց նաև «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի հետ: Նա տեղեկացրեց, որ հայցադիմում չեն ստացել ու տեղյակ չեն ինչ հայցի մասին է խոսքը: Տիկին Օհանյանը մանրամասնեց. «Տեղյակ չենք՝ ինչ հերքում են պահանջում, ինչից են պատասխան պահանջում: Իրենք մի գրություն են ուղարկել «Զինվորական բժիշկների հայկական  ասոցիացիայի» անունից, մենք նրանց պատասխանը տեղադրել ենք թերթում: Թող հայցադիմումը ստանանք, տեսնենք, հասկանանք ինչ պատասխան են պահանջում, ինչ հերքում, այն ժամանակ կկարողանամ մեկնաբանություններ տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031