Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական դիտորդական խումբը նախագահ ընտրեց

Մայիս 25,2015 17:58

2015 թվականի մայիսի 22-24-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի արտագնա աշխատանքային նիստը։ Նիստի ընթացքում տեղի ունեցավ նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նոր նախագահի ընտրությունը։ Խմբի ղեկավար ընտրվեց «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» Կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ռուբեն Սարգսյանը նախագահում էր դիտորդական խումբը 2014 թվականից սկսած։

Արտագնա նիստի ժամանակ քննարկվեցին նաև խմբի գործունեությանն առնչվող թեմաներ, մշակվեց 2015-2016 թվականների աշխատանքային պլանը, ինչպես նաև վերջնականացվեց Դիտորդական խմբի 2014 թվականի տարեկան զեկույցը։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031