Այսօր ՀՀ ոստիկաններն ու նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն առավել, քան երբեւէ խիստ էին հավատարմագրված լրագրողների ու նախագահին սպասող պաշտոնյաների նկատմամբ: Նրանք բացել էին տալիս ու ստուգում լրագրողների պայուսակները, նոր միայն թույլատրում էին մուտք գործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ուր պիտի այցելեր Սերժ Սարգսյանը:
Չնայած բոլորին հատ-հատ ստուգեցին, նոր միայն թույլատրեցին տեղափոխվել տեխնոլոգիական կենտրոնի հարեւանությամբ գտնվող «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության նորակառույց շենքի բակ, սակայն սա կարծես թե բավարար չեղավ. քիչ անց ոստիկանները ոստիկանական շուն բերեցին հոտոտելու թե՛ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շենքը, եւ թե՛ «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության նորակառույց շենքն ու վերջինիս բակը:
Սա փոքր- ինչ զարմացրեց լրագրողներին ու նախագահին սպասող պաշտոնյաներին. մի կողմից հասկանալի է, որ շունը հայտնվեց երկրի առաջին դեմքի անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն մեկը մյուսին հարց էին տալիս, թե ինչո՞ւ է նախագահը հատկապես վախենում գյումրեցիներից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ