Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրի էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 3-րդ հարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ նույն շենքի հարեւանությամբ «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության նորակառույց կենտրոնի բացման արարողությանը:
Քանի որ նախագահն առաջինը այցելելու էր «Թումո» կենտրոն, իսկ այնտեղ տարածքը նեղ էր, Շիրակի մարզի պաշտոնյաները նախագահին ստիպված եղան սպասել «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության դիմաց:
Սպասողների թիվը գնալով մեծանում էր. հերթով գալիս էին քաղաքապետարանի ու մարզպետարանի բոլոր պաշտոնյաները, դպրոցի տնօրենները, բուհերի ռեկտորները, բուժհաստատությունների ղեկավարները: Նրանք նախագահին դիմավորում էին իրենց աշխատանքային ժամի հաշվին, վերջիններս մոտ 1,5-2 ժամ անտրտունջ, այրող արեւի տակ սպասեցին մինչեւ ժամանեց նախագահը ու մասնակցեց «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության բացման արարողությանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ