Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանատուն. Գերմանիան օպտիկական սարքեր չի վաճառել Հայաստանին. Trend

Մայիս 25,2015 17:28

Գերմանիան վարում է զենքի եւ հարակից սարքերի արտահանման սահմանափակ քաղաքականություն: Այս մասին, ադրբեջանական Trend.az-ի հետ զրույցում, հայտնել են Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատնից:

Նրանք, մասնավորապես, մեկնաբանել են այն տեղեկությունները, թե գերմանական «Schmidt & Bende» ընկերությունը օպտիկական սարքեր է վաճառում Լեռնային Ղարաբաղին:

«Հայաստան եւ Ադրբեջան զենքի արտահանումները ԵԱՀԿ-ի զենքի էմբարգոյի տակ են սկսած 1992 թվականից: Գերմանիան չի տրամադրել լիցենզիա այդ փաստաթղթում նշված ապրանքների համար»,- մասնավորապես ասել են դեսպանատնից:

Trend.az-ը նաեւ հաղորդել է, որ ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե գերմանական «Schmidt & Bender» ընկերությունը Լեռնային Ղարաբաղին օպտիկական սարքեր է վաճառել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031