Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ՀԷՑ-ը գույքը եւ ակտիվները պետք է հետ հանձնի ՀՀ կառավարությանը եւ չքվի այստեղից»

Մայիս 25,2015 22:45

Ռուբեն Մեհրաբյանը ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրների լուծման տարբերակ է առաջարկում` նոր «գույք պարտքի դիմաց»

Ինչպես Հայաստանի իշխանությունների կողմից, այնպես էլ օրերս Ռիգայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում հնչում էին կարծիքներ, թե ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը կարելի է համատեղել ԵՄ-ի հետ նոր իրավական հիմքի ձեւավորման հետ:

Արդոք «համատեղելի՞» է այս երկու կառույցների հետ լիարժեք համագործակցությունը:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ուշագրավ դիտարկում արեց.

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

«Հնարավոր չէ մերձենալ Եվրոպայի հետ, «տանը» հանդուրժելով կիսագրագետ, անպատասխանատու, կրիմինալ-օլիգարխիկ խավի եւ նրանց հետ ընկերացած՝ ռուսական պետական կազմակերպությունների կամայականությունները: Ռուսական ՀԷՑ-ի հետ կապված խայտառակությունը  դրա վառ օրինակն է: Այդ ընկերությունը տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի պարզ եւ անսահմանափակ թալանով, կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը

Հարցի լուծումը մակերեսին է. կամ այդ ռուսական պետական ընկերությունը պետք է հատուցի իր դուստր ձեռնարկության գործած սխալների կամ հանցագործության համար, կամ՝ «գույք պարտքի դիմաց», այն է. գույքը եւ ակտիվները հետ հանձնի Հայաստանի Կառավարությանը եւ չքվի այստեղից: Կգնա՞ դրան իշխանությունը: Կգնա՛, եթե ստիպի հասարակությունը»:

Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031