Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Եթե մեզ հրահրեն եւ ագրեսիա լինի Արցախի հանդեպ, ամեն ինչ կանենք, որ ԼՂՀ-ն ամբողջական մնա»

Մայիս 25,2015 17:02

Այսօր լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ Ռիգայում ընդունվեց հռչակագիր, որտեղ ԼՂՀ-ին էլ անդրադարձ կա, որը լուրջ դժգոհություններ առաջացրեց Ադրբեջանում, ինչպե՞ս եք գնահատում դա: Նախարարը պատասխանեց. «Մեր տեսակետները մնում են նույնը: Մենք հարցի խաղաղ եւ բանակցային գործընթացներում լուծման ճանապարհի կողմնակիցն ենք, որը պետք է տանի դեպի հավասար երկխոսության, վստահության մթնոլորտի ձեւավորման: Իսկ վստահության մթնոլորտի ձեւավորում իրականացվում է մեր երկու հակամարտող կողմերի՝ նաեւ ԼՂՀ-ի՝ որպես երրորդ կողմ, հակամարտող շփման գծի զինադադարի պայմանների իրականացման համար, եւ մենք ամեն ինչ իրականացնում ենք ռազմաքաղաքական փորձագիտության հիման վրա: Այն, ինչ կնպաստի այդ խնդիրների իրականացմանը, մենք շատ ողջունում ենք»:

Հարցին՝ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ անվտանգության գոտին մեզ չի բավարարում, ի՞նչ է սա նշանակում: Նախարարը բացատրեց. «Սա նշանակում է, որ մենք մեր առջեւ դրված խնդիրները ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Արցախի անվտանգության գոտում իրականացնում ենք պատշաճ կերպով: Եթե մեզ հրահրեն եւ սադրանքներ լինեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի այդ խաղաղ արարման տարածքը, որն այսօր կոչվում է ԼՂՀ, ամբողջական մնա: Ըստ անհրաժեշտության, կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այդ տարածքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031