ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դժգոհել էր, որ նախարարները, կառավարության առընթեր մարմինների ղեկավարները չեն ներկայացել, անձամբ չեն զեկուցում, այլ ուղարկել են իրենց տեղակալներին:
Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը հարցին՝ ո՞ւր է Գորիկ Հակոբյանը, ինչո՞ւ նա չի եկել՝ պատասխանեց. «Ինքը պլանավորված հանդիպում ուներ, դրա համար չի եկել»: Մեր դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգ օրենքով հաշվետվություն պետք է պատգամավորներին ներկայացնեն ղեկավարները՝ նա պատասխանեց. «Էդ իրան հարցրեք»:
Ի տարբերություն Վլադիմիր Գասպարյանի, Գորիկ Հակոբյանի, հանձնաժողովի նիստին եկել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ իր ոլորտի հաշվետվությունը ներկայացնելու:
Լրագրողների հարցին՝ շատ ոլորտի ղեկավարներ չէին ներկայացել, եւ պատգամավորները դժգոհում էին, Դուք ամենազբաղված նախարարներից եք, ինչպե՞ս եք ժամանակ գտել եւ եկել ԱԺ՝ նախարարը պատասխանեց. «Հիմա դրա համա՞ր էլ ես պիտի պատասխանեմ: Ես իմ գործը պլանավորում եմ՝ առավոտվանից մինչեւ երեկո եւ ողջ տարվա ընթացքում: Երբ գործդ պլանավորում ես, չափազանց հեշտ է այդ ժամանակը գտնել եւ ներկայանալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ