Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողը բնապահպանության նախարարությանը հորդորեց տեղեկատվություն տրամադրել

Մայիս 25,2015 16:55

Տավուշի մարզի Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող «Զիկատար» ուսումնական կենտրոնում մայիսի 22-23-ը կայացավ կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Դրան մասնակցում էին բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը,նախարարության պատասխանատու աշխատակիցներ, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների լրագրողներ:

Կայացած քննարկման ժամանակ «Արմենիա» hեռուստաընկերության լրագրող Տիգրան Զարեյանը բնապահպանության նախարարության պատասխանատուներին հորդորեց ավելի ակտիվ լինել լրագրողներին բնապահպանական տեղեկատվություն տրամադրելու գործում:

Xachik-Hakobyan

 

Տ. Զարեյանն ասաց, որ նախարարության աշխատակիցներն իրեն երբեւէ չեն մերժել լրատվություն տրամադրել, ինքը համբերատար է այդ գործում, իսկ այլ լրագրողներ այդքան համբերություն չունեն եւ հավելեց. «Ժողովուրդ, էկեք իրենց ասենք էն, ինչ որ ուզում են, էկեք իրենց ներկայացնենք էն, ինչ որ ուզում են: Մենք ունենք 3000 քարայծ, էկեք ասենք դրա մասին, ունենք 200 հատ մուֆլոն, էկեք ասենք դրա մասին»:

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ասաց, որ Տիգրան Զարեյանի ասածը տարիներով կուտակված աշխատաոճին արձագանք է, իրենք հեռացել են նման գործելաոճից: Նա ասաց, որ 2013 թվականին նախարարությունը 110, 2014 թվականին 700 հաղորդագրություն է ունեցել:

Փոխնախարարի վկայությամբ՝ 2014 թվականին եւ 2015 թվականի անցած ժամանակաշրջանում իրենց բոլոր միջոցառումները, գործողությունները լրագրողների համար բաց են եղել, նախարարությունը չունի սիրած եւ չսիրած ԶԼՄ-ներ, բոլորի հետ համագործակցում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031