Ամիրյան փողոցում Ավ. Իսահակյանի անվան նախկին գրադարանի շենքը, որը տարիներով շինհրապարակի է վերածվել, կառուցվում-կառուցվում է ու այդպես էլ չի ավարտվում, կարծես թե արդեն պարզվում է, թե ինչ է կառուցվում: Հիշեցնենք, որ գրադարանը տարիներ առաջ տեղափոխվեց Կառավարական 3 տուն հասցե՝ շենքի նկուղային հատված:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գրադարանի նախկին հասցեում կառուցվելու է հյուրանոց եւ բիզնես կենտրոն:
Այս եւ այլ կիսակառույցների մասին նախարարի պարզաբանումները՝ տեսանյութում
Նարեկ Սարգսյանն անդրադառնալով աղետի գոտուն, հավաստիացրեց, որ 2016-17 թվականներին կավարտվի աղետի գոտում հաշվառված, երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, խոսքն այն բնակիչների մասին է, որոնք ուղղակի տուժել են աղետից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ