Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «Արեւելյան գործընկերությունում» կամուրջ է Մոսկվայի եւ Բրյուսելի մեջ. Materik

Մայիս 25,2015 16:44

Ի տարբերություն լայնորեն գովազդված, սակայն հույսերը ամբողջությամբ չարդարացրած «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովի, Ռիգայի գագաթնաժողովի նպատակները ավելի համեստ են: Դա վերաբերվում է եւ գործընկերության 6 երկրներին եւ ծրագրի հեղինակներին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Materik» կայքում հրապարակած իր հոդվածում անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշել է, որ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Մարկարովը հիշեցնում է, որ երկու կողմն էլ մշտապես խոսել են երկկողմ հարաբերությունների պահպանման կարեւորության մասին, սակայն հարցականի տակ էր դրված նոր համաձայնագրի պատրաստման հնարավորությունը:

Ռիգայի գագաթնաժողովը տվել է այդ հարցի պատասխանը: Հայաստանի պարագայում պատրաստակամություն հնչեց բանակցային գործընթացները շարունակելու մասին: Հեղինակը նշում է, որ ի տարբերություն Ռիգայի, Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ պարզ էր, որ Հայաստանի հետ համաձայնեցված Ասոցացման մասին համաձայնագիրը չէր կարող ստորագրվել: Սակայն Վիլնյուսից հետո Հայաստանը պահպանել է ԵՄ-ի հետ համագործակցության ցանկությունը մի շարք ոլորտներում:

Մարկարովի կարծիքով՝ պարզ է, որ նոր համաձայնագրի բանակցային գործընթացում գերակշռելու են քաղաքական հարցերը, իսկ տնտեսական համագործակցությունը հարցականի տակ է: Պարզ է, որ նոր փաստաթուղթը չի կարող կարգավորել համագործակցության մաքսային ոլորտը, քանի որ դա կարգավորվում է ԵՏՄ-ում: Հավանաբար բանակցային գործընթացում կքննարկվի նաեւ վիզայի ազատականացման հարցը:

Հայաստանի դիրքորոշումը, որն ուղղված է խորացնելու եւ Եվրոպայի, եւ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը, կարող է հնարավոր դարձնել Մոսկվայի եւ Բրյուսելի հարաբերությունների կարգավորումը, իսկ Հայաստանը կարող է այդ գործընթացում յուրօրինակ կամրջի դեր կատարել: Հայաստանի համար կարեւոր է, ոչ թե «կամ-կամ» քաղաքականությունը, այլ՝ «եւ-եւ»-ը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031