Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի 2015թ.-ի մայիսի 25-ի նիստը, քննարկելով Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած թեկնածուներին զորակցության հարցը` որոշեց.
2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գևորգյանի թեկնածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿՄ անդամ Վահագն Գևորգյանը պարտաճանաչ կատարել է իր բոլոր պարտականությունները՝ 1997թ-ից սկսած երկար տարիներ իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները անշահախնդիր ծառայեցրել է Երկրապահ կամավորականների միության ինստիտուցիոնալ կայացման, ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներին: