«Հին Երեւան» ծրագրի շրջանակներում հունիսից կսկսվեն տարածքի իրացման աշխատանքները: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ինչ վերաբերում է «Գլենդել Հիլզ» ընկերությանը, որը «Հին Երեւանի» կառուցապատումը պիտի աներ, սակայն կառավարության որոշմամբ այն փոխարինվեց մեկ այլ ՝ «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունով, ապա նախարարի ներկայացմամբ՝ «Գլենդել Հիլզի» դեմ հայցերը կարող են խնդիրներ առաջացնել «Հին Երեւանի» համար, ուստի որոշվեց կառուցապատումը հանձնել նույն խմբում գործող մեկ այլ շինընկերությանը: Նարեկ Սարգսյանի խոսքերով՝ ««Գլենդել Հիլզը», քանի որ ունի բազմաթիվ դատական հայցեր իր դեմ, այդ ընկերությունը ոչ միայն «Հին Երեւանի» այլեւ աղետի գոտու, գինու գործարանի կառուցապատման, եւ ֆիրդուսու կառուցապատման աշխատանքները պիտի աներ, եւ դա լուրջ բարդություններ էր հարուցելու «Հին Երեւանի» համար: Որոշվեց այլ ընկերություն զբաղվի այդ կառուցապատմամբ, որի նկատմամբ նման հայցեր չկան»:
Հիշեցնենք, որ լուրեր կան, թե «Գլենդել Հիլզը» հնարավոր է սնանկ ճանաչվի, ուստի Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ նույն խմբում գործող մեկ այլ ընկերությանը կառուցապատման աշխատանքները հանձնելով, երաշխիք կա՞, որ սա էլ հետագայում սնանկության ճանապարհը չի բռնի:
Նարեկ Սարգսյանի պատասխանը՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ