Վերիշեն գյուղի բնակիչ Ավրորա Բադալյանը մի խումբ լրագրողների հետ զրույցում պատմեց որդու սպանության մասին: Որդին՝ Հովիկ Բադալյանն այն ժամանակ 34 տարեկան էր. « Տղաս ուշացումով եկել ա, որ մտնի տունը, «պադեզդում» մութ ա եղել, կպել ա դրա ախպոր տղու թեւին: Ասել ա՝ չես կարո՞ւմ քայլես կարգին, տղաս ասել ա՝ մութ ա, չտեսա: Ու ըտենց երկու հոգով սկսել են, սկզբից երկուսով ծեծել են, հետո դանակահարելով սպանել»:
Սպանվածի հայրն ասաց, որ մարդասպաններից միայն մեկն է պատիժ կրել, այն էլ՝ ընդամենը 6 տարվա ազատազրկում, իսկ մյուս եղբորը որեւէ պատիժ չեն տվել, քանի որ անչափահաս էր:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ a1plusnews-ի