Aravot.am-ն այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց քաղաքաշինության ոլորտում Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների մասին: Մասնավորապես, ըստ ՎՊ տարեկան զեկույցի, Կոտայքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է՝«Թվով 18 դպրոցի վերանորոգման աշխատանքները տարիներ շարունակ չեն ավարտվում։ Ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները։ Նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական միջոցների ծախսման արդյունավետությունը»:
Նարեկ Սարգսյանն այս առնչությամբ ասաց, որ ՎՊ-ի նախորդ տարիների բոլոր հաշվետվությունները վերլուծել են, համատեղ աշխատել են, եւ պալատի շատ դիտողություններ համարել են օգտակար: «Ինչ վերաբերում է դպրոցներին, ես հիմա հասցեներին չեմ ուզում անդրադառնալ: Ուսումնասիրելով առկա վիճակը՝ մի շարք դպրոցների համար գտնել ենք, որ աննպատակահարմար է այդ գումարները տալ: Բյուջեի վերաբաշխումով հենց այդ դպրոցների գումարներն ուղղել ենք ավելի հրատապ խնդիրների լուծմանը՝ Գյումրիի բնակարանների գնման վկայականների տրամադրմանը»,-ասաց նախարարը:
Իսկ թե ինչո՞ւ նպատակահարմար չէ այդ դպրոցների համար գումար ծախսելը, Նարեկ Սարգսյանի պատասխանը՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ