Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Ծխախոտի մնացուկները, սոդան ու ջերմուկի շիշը թողնում ենք Գասպարյանին»

Մայիս 25,2015 14:57

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչները վստահեցնում են, թե իրենց դեմ հարուցված գործերով սահմանափակումները խոչընդոտում են իրենց աշխատանքին: Մասնավորապես «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը հայտնեց, որ հունիսի 4-5-ը արտերկրում հրավիրված է ինտերնետի կառավարման համաժողովին, սակայն ըստ իր դեմ հարուցված գործի՝ չի կարող բացակայել երկրից:

Նա տեղեկացրեց, թե դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որ իր խափանման միջոցը հանեն: Այնուհետև նշեց. «Ես չեմ կարծում, որ իրենց համար հաճելի կլինի, որ այդ մասնակցությունը տեղի չունենա, և ես որպես քաղաքական հալածյալ ներկայանամ, թող իրենք մտածեն, թե երբ են կարճում այս գործը»:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հավելեց. «Ինչ առգրավել են, թող ետ վերադարձնեն: Իրենք շարունակում են պահել մեր համակարգիչները, դրոշները»:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն էլ լրացրեց. «Ծխախոտի մնացուկները, սոդան ու ջերմուկի շիշը հետ չենք ուզում, դա թողնում ենք Գասպարյանին, ինքը ինչ-որ հատուկ ռումբի տեսակ գիտի սոդայի հիմքով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031