Լրահոս
Օրվա լրահոսը

«Լվացք չանենք, արդուկ չանենք, ճաշ չեփենք, ո՞նց ենք անելու» (Տեսանյութ)

Մայիս 25,2015 14:47

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից դժգոհ երիտասարդներին այսօր կառավարության շենքի դիմաց միացել էին նաեւ ավելի տարեցները:

«Էլեկտրաէներգիան թանկանում է, ես կարո՞ղ եմ ձմռանը եւ հոսանք վառել եւ սնվել»,-դժգոհեց մի կին: Նա վստահ է, որ Հայաստանի քաղաքացիները չեն դիմանա այդ թանկացմանը. «Ոչ ոք չի կարողանա: Պետք է պայքարել ու վերջ տալ այս թանկացումներին: Իրենք թալանեն, ուտեն, մարդիկ տանջանքների մեջ ապրեն»:

Նա գիտի՝ ինչու իշխանությունները ՀԷՑ-ում պարզած ապօրինության ու գողության դեպքերը չեն հանձնում դատախազությանը. «Լավ էլ գիտեն, բոլորն էլ տեղյակ են, որովհետեւ դա գաղտնիք է, չեն ուզում, որ իմանան՝ ուր են գնացել այդ պարտքերից առաջացած գումարները, գնացել են իրենց գրպանները»:

Ըստ նրա, այդ թանկացումներով ստիպում են քաղաքացիներին արտագաղթել. «Մարդիկ թքեն էս երկրի վրա ու գնան… եթե մարդիկ կարողանում են այսօր մի կտոր հաց վաստակել ուտել, վաղը չեն կարողանալու: Լվացք չանենք, արդուկ չանենք, ճաշ չեփենք, ո՞նց ենք անելու»:

Մի ուրիշ քաղաքացի էլ շարունակեց՝ «թալան է դա, որովհետեւ ոչ մի պատճառ չկա թանկացնելու: Թալանում են՝ վերեւից կերակրելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031