Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի թույլ տված ճոխությունները. հետաքննություն (Տեսանյութ) 

Մայիս 25,2015 14:10

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդներն այսօր կառավարութան շենքի դիմաց էին հավաքվել՝ ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը կոչերով: Նրանք պահանջում էին կառավարությունից ուսումնասիրություններ անցկացնել ՀԷՑ-ում եւ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացումը:

«Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանդիպեցինք քրեական հանցագործությունների կույտի հետ: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.02.2009 որոշման՝ ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց ցերեկայինը՝ 30 դրամ, գիշերային սակագինը՝ 20 դրամ: ՀԷՑ-ը հիմնավորեց՝ իբր թե ֆինանսական ծանր վիճակում են, իսկ բարձրացումը հնարավորություն կտա մարել պարտքերը: Բայց պարտքերը ոչ միայն չմարվեցին, այլեւ բարձրացվեցին»,- ասաց երիտասարդներից մեկը: Նա թվարկեց նաեւ 2012-ի, 2013-ի եւ 2014-ի թանկացումները ու նկատեց, որ ՀԷՑ-ի բերած պարտքերի մարումը այդպես էլ չիրականացավ նախորդ տարիներին նույնպես:

Akcia_5 Akcia_3 Akcia_2 Akcia_1 Akcia_6

Երիտասարդները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները, որ 2012-ին հեռախոսային ծախսերը կազմել են 230 միլիոն դրամ, 2013-ին նույն ծառայությունների համար 272 միլիոն դրամ, անցած տարի կապի ու այլ հաղորդակցության ծառայությունների ծախսերը նվազել են՝ հասնելով 203,58 միլիոն դրամ. «Ինչո՞ւ, որովհետեւ տրանսպորտային միջոցների վարձակալության վրա ընկերությունը երեսուն ամսով վարձակալել է 21 մեքենա՝ վճարելով 259 միլիոն դրամ: Օրինակ՝ «Լեքսուսի» համար ամսական վճարել են տարեկան իննը միլիոն վեց հարյուր հազար դրամ: 2012-ին վարձակալել են, «Նիսան»՝ տարեկան չորս միլիոն երկու հարյուր հազար դրամով , «Մերսեդես»՝ տարեկան ավելի քան չորս միլիոն դրամով»:

ՀԷՑ-ը ճոխություններ է շռայլել նաեւ քաղաքի կենտրոնում աշխատակիցների համար բնակելի տարածքներ վարձակալելիս. «Օրինակ Հյուսիսային պողոտայում վարձակալվել է բնակարան մեկ տարի ժամկետով՝ ամսական մեկ միլիոն դրամով…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031